Food Depot

2022 թվականին հիմնադրված «Ֆուդ Դեպո» ՍՊԸ-ն հանդիսանում է HoReCa-ի և Retail-ի պրեմիում սննդի, խմիչքների և էլեկտրոտեխնիկայի մատակարար Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում։ «Ֆուդ Դեպո» ՍՊԸ-ն ավելի քան 100 համաշխարհային բրենդերի ուղիղ դիստրիբյուտոր է և, այսօր արդեն, առաջարկում է սպառողին շուրջ 2K անուն ապրանք։

Ընկերությունն առաջարկում է բարձրորակ ապրանքների և սպասքի լայն ու պարբերաբար ընդլայնվող տեսականի, միջազգային արտադրողների,

մասնագետների համար: «Ֆուդ Դեպո» -ն հանդիսանում է ընկերությունների ընտանեկան խմբի մաս, որը ներառում է ձեռնարկություններ, որոնք կենտրոնացած են HoReCa-ի, պահածոների և խմիչքների արտադրության ոլորտում: Ունենալով սեփական պահեստ և դրան կցված մեծածախ մարկետ՝ մենք առաջարկում ենք պրոդուկտներ ՀոՌեԿա ոլորտի և մանրածախ գնորդների համար՝ ապահովելով

ապրանքների մատչելիությունը, դրանց պրեմիում որակը և գնման վրա ծախսվող ժամանակի խնայումը: Մեր կայքում հաճախորդները կարող են ձևակերպել պատվերները, ստանալով դրանք հաջորդ օրը՝ նշված հասցեով: Մեր ապրանքատեսակերը հասանելի են նաև Քարֆուր, Երևան Սիթի, Կայզեր, ՍԱՍ, Էվրիկա, Սքայ, Էտալոն, Ռոկ Ֆոր սուպերմարկետներում :

Ներկայումս ունենք Հայաստանում կլիմայի վերահսկման համակարգով ամենամեծ գինու մառաններից մեկը, նախատեսված ավելի քան 120,000 շշի համար: Մեր հավաքածուն գնահատվում է մոտավորապես 3.2 միլիոն եվրո և պահվում է հաստատուն 14-15 աստիճան Ցելսիուսի պայմաններում:

Արտեմ Միկոյան 15, Երևան, Հայաստան